Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, Երևանում 24-ի ցերեկը, 26-27-ին ու 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը ու կեսօրից հետո, ինչպես նաև 28-ի երեկոյան՝ կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։
Հանրապետության տարածքում 24-ի ցերեկը, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև 28-ին ու 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ 26-27-ին և 28-ի գիշերը՝ առանց տեղումների։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
