Գորիսից մինչև Ապարան ու Ստեփանավան․ երբ կատարված գործերը համախմբում են մարդկանց համայնքի ղեկավարի շուրջ
Ինչ ընդհանուր բան կա Հայաստանի երեք ամենասիրված համայնքապետերի մեջ…
Գորիս և Ապարան քաղաքներում մարդիկ զանգվածաբար համախմբվեցին իրենց գործող համայնքի ղեկավարի շուրջ և համատարած ընտրեցին։ Վերջին տարիներին ամենամեծ ներդրումները կատարվել են հենց այս համայնքներում։ Վերջին տարիներին փաստացի ամենալավ լուրերը, համայնքների զարգացման ամենատպավորիչ իրադարձությունները տեղի ունեցան այս երկու քաղաքներում։ Վստահաբար, Ստեփանավանի քաղաքապետը ևս շատ պարտավորված է զգալու այս համախմբումից և մի քանի անգամ ավելի լավ է աշխատելու։ Իսկ պետությունը ապացուցել է, որ կանգնում է աշխատող համայնքապետերի կողքին։
