Սարո Թովմասյանը համաշխարհային աստղի հետ զուգերգ կթողարկի
Երգիչը պատրաստվում է նոր երաժշտական նախագիծ ներկայացնել միջազգային ճանաչում ունեցող կատարողի հետ, սակայն առայժմ չի բացահայտում նրա անունը։ Սարո Թովմասյանի ստեղծագործական ուղին շուրջ երկու տասնամյակ կապված է բեմի հետ․ նա երգել սկսել է հինգ տարեկանից և իր երգացանկում առանձնահատուկ տեղ է հատկացնում սիրո, կարոտի ու մարդկային հարաբերությունների թեմաներին։
