Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Նոր մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս մասին Ambion.news-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մեղադրանք է ներկայացվել երկու դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,- հաստատեցին կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։

Share This