Դատարանի որոշմամբ՝ Ծաղկաձորի ստեղծագործական տունը մնաց գրողներին

Գրողների միության տունը ազգային հիշողության հանգրվան է։ Նրա պատերի ներսում ապրում են Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Տերյանի, Սևակի, Շիրազի, Սարոյանի ու Խանզադյանի խոսքերը, որոնց ուժով սերունդներ են դաստիարակվել ու հայ մնացել։ Հայ գրողը դժվարագույն ժամանակներում էլ վառ է պահել ժողովրդի հոգու լույսը։

 

Մեր փաստաբանական խմբի համար պատիվ էր տարիներ շարունակ դատարանում ներկայացնել ու պաշտպանել գրողների շահերը։ Այդ պայքարում մենք կրում էինք նաև մի պատասխանատվություն. Պաշտպանել սերունդների ստեղծածն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ժառանգությունը։

 

Օրեր առաջ դատարանը, հանուն Հայաստանի Հանրապետության, իրականացրեց արդարադատություն․գրողների սեփականությունը (Ծաղկաձորի ստեղծագործական տունը) մնաց գրողներին։

 

Շնորհակալություն դատարանին՝ իրավունքը պաշտպանելու և արդարության հանդեպ հավատն ամրապնդելու համար։

 

Գրողի ստեղծածը ժողովրդի հոգևոր հարստությունն է։ Գրողի սեփականությունը պաշտպանելը՝ այդ հարստության վաղվա օրվա երաշխիքը։

 

Շնորհավորում եմ գրողների համայնքին՝ նախագահ Միլիտոնյանի առաջնորդությամբ։

 

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Գրողների միության փաստաբան

Share This