Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգումների պատճառով ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններում, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ տարբեր ժամային միջակայքերում։
Ցանկում ընդգրկված են, մասնավորապես, Ոսկեհատ, Սարդարապատ, Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Մեծամոր, Խորոնք, Արզական, Աղվերան, Ալափարս, Ֆանտան, Ներքին Ճամբարակ, Ծովինար, Նորակերտ, Անի համայնքի մի շարք գյուղեր, Ամասիայի տարածաշրջանի բնակավայրեր և Սիսիան քաղաքը։ Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին ևս անջատումներ են նախատեսված։
