Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հոկտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

«Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Share This