Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Այժմ շարունակվում է 3 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 36 ամիս ժամկետով և արժեկտրոնային եկամտի եռամսյակային վճարմամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1000 դոլար։
