Տաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունը
Հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» համատեղ հատուկ զորավարժությունը։
Զորավարժությունն իրականացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների 2026 թվականի համատեղ պատրաստության ծրագրի շրջանակում։ Կմասնակցեն անդամ երկրների ներքին գործերի, ազգային անվտանգության, ներքին զորքերի (ազգային գվարդիայի), հատուկ և հակաթմրանյութային ծառայությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման ու հրշեջ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նպատակն է կատարելագործել համատեղ գործողություններն ու փոխգործակցությունը ՀԱՊԿ հավաքական արագ արձագանքման ուժերի կազմում։
