Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի տվյալ շրջանի հիդրոլոգիական ռեժիմը։ Լճի մակարդակը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.62 մ (04.10.26թ․), ինչը անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 40 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով շաբաթվա ընթացքում լիճ է տեղափոխվել 0.518 մլն մ³ ջուր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ՝ 175.752 մլն մ³։
