Քանաքեռ-Զեյթունում կրակոցներ են հնչել․ 23-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 2-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կրակոցներ էին հնչել: Մինաս Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ էր տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 23-ամյա Գոռ Հովհաննիսանը (լուսանկարում),- հայտնում են Armlur.am-ից
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում էր վիրահատարանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր։
