Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)

Այս օրը նշվում են՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր։

1857-ին ծնվել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, 1921-ին՝ գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը, 1950-ին՝ բանաստեղծ Արզուման Այվազյանը։ 1925-ին՝ իր ծննդյան օրը, 68 տարեկանում վախճանվել է Գևորգ Բաշինջաղյանը։

1957-ին տիեզերք է ուղարկվել առաջին արհեստական արբանյակը՝ «Սպուտնիկ 1»-ը, իսկ 1959-ին «Լուսին-3»-ը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի երկրից չերևացող երեսը։ 2016-ին Փարիզում զինված հինգ անձինք կողոպտել են Քիմ Քարդաշյանին՝ հափշտակելով ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն։

Share This