Կյանքը Ռոնալդուից հետո․ սկանդալի պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին

Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտոնական էջի հետևորդների թիվը նվազել է ավելի քան 2 միլիոնով այն բանից հետո, երբ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ բախման պատճառով լքեց թիմի ճամբարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացի մասնագետը խախտել էր խաղացողի հետ պայմանավորվածությունը և նրան խաղադաշտ չէր դուրս բերել Ազգերի լիգայի 2-րդ տուրի Նորվեգիայի դեմ խաղում (2-1)։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ Instagram-ում էջը ունի 22,9 մլն հետևորդ, մինչ բախումը՝ ավելի քան 25 մլն։

Ռոնալդուն տարաձայնությունների պատճառով նախ բոյկոտել էր հավաքականի մարզումները, ապա հեռացել թիմից։ Առանց Կրիշտիանուի առաջին խաղում պորտուգալացիները 4-2 հաշվով հաղթել են Դանիային։

Share This