Դատարանը պարտավորեցրեց հերքել Գրիգոր Մինասյանի վերաբերյալ տարածված զրպարտող տեղեկությունները
Դատարանը պարտավորեցրեց հերքել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի վերաբերյալ զրպարտող տեղեկությունները
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հայցն ընդդեմ Տիգրան Վարդանյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտով Տիգրան Վարդանյանը պարտավորվել է իր ֆեյսբուքյան էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, հրապարակայնորեն հերքել իր կողմից տարածված տեղեկությունները հետևյալ կերպ.
«05․03․2025 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքում՝ Նարեկ Մանթաշյան օգտատիրոջ կողմից արված գրառման տակ տեղադրել եմ մեկնաբանություն։ Հայտնում եմ, որ մեկնաբանությամբ տարածած տեղեկությունները զրպարտում են Գրիգոր Մինասյանին և չեն համապատասխանում իրականությանը»։
Դատարանի որոշմամբ Տիգրան Վարդանյանը պարտավորվել է վճարել նաև սահմանված դրամական փոխհատուցում։
Գրիգոր Մինասյանի խախտված իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությանն ուղղված իրավական գործընթացն իրականացրել է «AM» իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։
Գործը ևս մեկ անգամ ընդգծում է պատվի և արժանապատվության պաշտպանության, ինչպես նաև հրապարակայնորեն տարածված տեղեկությունների իրավական գնահատման կարևորությունը։
