Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը։ Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվողի գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։
Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՔՕ 418-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026-ի ապրիլի 20-ին արարքը վերաորակել էր ՔՕ 441-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել 2 տարվա ազատազրկում։
Ծանուցում. անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
