Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։ Այդ ընթացքում բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։
2026 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,137 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.4%‑ով կամ 268.5 մլրդ դրամով։
Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,119 մլրդ դրամ՝ աճելով 9.9%‑ով կամ 190.2 մլրդ դրամով։
