Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

Ambion.news-ը ուսումնասիրել է միասնական հարթակում ներկայացված նախագիծը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է վերանայել այն հիվանդությունների/վիճակների ցանկը, որոնց դեպքում կուտակային կենսաթոշակի մասնակիցը կարող է մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը ստանալ իր հաշվում եղած ամբողջ գումարը։ Փոփոխությունը պայմանավորված է 2026-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնմամբ։

Նախագիծը նախատեսում է փոփոխել Կառավարության 2015-09-17-ի N 1070-Ն որոշման հավելվածը՝ այն հարմարեցնելով ապահովագրական համակարգի հնարավորություններին և ընդգրկելով ցածր բուժելիությամբ, բարձր մահաբերությամբ, ցածր ապրելիությամբ ու պալիատիվ խնամքի կարիք ունեցող դեպքերը։

Ընդունման դեպքում ցանկը կհստակեցվի, իսկ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը չեն փոխվի, քանի որ հաշվի միջոցները մասնակցի սեփականությունն են։

Share This