Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն
Հանրապետությունում սեպտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին առանց տեղումների, 25-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատև անձրև ու ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամի՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 1-3°, 25-26-ին՝ կնվազի 4-6°։
Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի բազմամյա տվյալներ՝ առավելագույն 33.0°C (2015 թ.), նվազագույն 3.0°C (1987 թ.), միջին օրական՝ 19.0°C։
