Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքների նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից, մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների ու հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
