Իրանի դեսպանը՝ Հայաստանի «կարմիր գծերի» մասին․ Ջուղա–Երասխ երկաթուղին կարող է Հայաստանը դարձնել կարևոր տարանցիկ հանգույց

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Շիրղոլամի.

 

‼️Իրանի համար Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» են։

 

Ներկա պայմաններում վաղահաս եզրակացություններ անելու կարիք չկա։ Իրանի և Հայաստանի միջև առկա եղբայրական և վստահության վրա հիմնված հարաբերությունները հիմք են։

 

Ինչպես Հայաստանը պատասխանատու կերպով գործեց՝ օգնելով լուծել Ադրբեջանի Հանրապետության հետ կապված խնդիրները, ապահովելով ցամաքային կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև և դերակատարում ունենալով խաղաղության գործընթացում, այնպես էլ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես պատասխանատու կերպով կգործի՝ հնարավոր դարձնելով երկաթուղային կապը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև՝ Նախիջևանի տարածքով։

 

Մենք աջակցել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս խաչմերուկը ներառում է ինչպես Արևմուտք-Արևելք/Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ/Հարավ-Հյուսիս երթուղիներ։

 

Ջուղայի և Երասխի միջև երկաթուղային կապի հաստատումը կարող է նոր ներուժ բացել Հայաստանի համար՝ երկիրը վերածելով կենսական նշանակության տարանցիկ հանգույցի, որը կմիավորի Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովի հետ։

Share This