Արցախի վերականգնման ճանապարհը սկսվում է մեզնից․ դառնալ ավելի պատրաստված, գիտակ, հասուն, առաքինի և ուժեղ

Ոչ մի իրականությունը չի կարող կառուցվել կեղծիքի ու արժանապատվության նվաստացման վրա, եթե անգամ դրա անունը «գաղափար» դնես ու պարտադրես պետական լծակներով։

 

Մենք պարտվեցինք մեր կարևոր ճակատամարտում ու դրա արդյունքում զրկվեցինք Արցախից մեծապես ոչ թե մեր բարեկամ ու ոչ բարեկան պետությունների լուռ համաձայնության կամ ակտիվ գործողությունների պատճառով, այլ որովհետև բաց թողեցինք առավել պատրաստված, առավել գիտակ, առավել հասուն, առավել առաքինի լինելու և առավել ուժեղ լինելու մեր ամենօրյա հնարավորությունները։

 

Մենք չենք կարող նաև չպայքարել մեր արժանապատվության վերականգնման, թափված արյունն արդարացնելու և Արցախը կրկին հայկական դարձնելու համար, բայց դրա համար նախ պետք է սխալներն ուղղել և դառնալ ավելի պատրաստված, առավել գիտակ, առավել հասուն, առավել առաքինի և առավել ուժեղ։

 

Մի՛ սնուցեք ձեր կասկածները, սնուցե՛ք արժանապատվությունը վերականգնելու ձեր համառությունը, և ոչ մի մոլորյալ ու ոչ մի թշնամի չի կարող խոչընդոտել Արցախի վերականգնման մեր առաքելության պայքարին։

Share This