«Ապակե գազանանոց»․ 161-րդ թատերաշրջան Գյումրու դրամատիկականում՝ առանց Նիկոլայ Ծատուրյանի

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 161-րդ թատերաշրջանը սկսել է Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» հոգեբանական դրամայի բեմադրությամբ։ Ներկայացման հիմքում ներառականության և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի թեման է։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։ Թատերաշրջանը մեկնարկել է նաև առանց թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի․ նրա բեմադրությունները շարունակելու են մնալ թատրոնի խաղացանկում։

Share This