ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը՝ ՔՊ խմբակցության և եվրոպացի դեսպանների հանդիպման առանցքում

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի գլխավորությամբ հանդիպել ենք ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։

Share This