Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է իտալական Լա Ռեպուբբլիկա-ն։ Առավել տուժել են հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։

Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, որից մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։ Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել, ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր, Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։

Share This