Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցները․ գիշերային ժամերին կաշխատեն դեղին թարթման ռեժիմով
Իրազեկում
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացուցային օբյեկտներ։
Տեղեկացնենք, որ միայն գիշերային ժամերին՝ 01.00-ից մինչև առավոտյան 06.00, երթևեկության նվազ ինտենսիվությամբ պայմանավորված՝ նշված խաչմերուկում լուսացույցները կաշխատեն դեղին թարթման ռեժիմով։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։
Ճանապարհային դեպարտամենտ
