«Մարգարյան» ծննդատան դեպքը․ երկու տարի անց ընտանիքը շարունակում է պայքարել՝ երեխայի ճշմարտությունը բացահայտելու համար

Շատ կարևոր Մարգարյան ծննդատան հանցակազմը,հանցանքի հետքերով։

Երկու տարի սպասում ենք արդարության…

Երկու տարի առաջ ծննդատանը կնոջս՝ երկվորյակ երեխաներով հղի լինելու ընթացքում, տեղի ունեցավ մի դեպք, որի հետևանքով մեզ հայտնել էին, որ մեր երեխաներից մեկը մահացել է։

Սակայն հետագա քննության ընթացքում ի հայտ եկան փաստեր և հանգամանքներ, որոնք լուրջ կասկածներ առաջացրին այդ վարկածի վերաբերյալ, և ըստ մեզ հասած քննության արդյունքների՝ պարզվել է, որ երեխան մահացած չի եղել։

Գործը նախկինում մասնակի կարճվել էր, սակայն մենք չհաշտվեցինք և շարունակեցինք պայքարել ճշմարտության համար։ Փաստաբանի բողոքի արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը գործին նոր ընթացք է տվել և պահանջել է լրացուցիչ քննություն/հետաքննություն։Անհերքելի փաստեր,որոնք իհայտ են եկել նոր,մինչ դեռ քննությունը խեղաթյուրել էր կատարված հանցագործություններ։

Մենք միայն մեկ պահանջ ունենք՝ ճշմարտություն և արդարություն։ Թող վերջապես պարզվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել մեր երեխայի հետ, և պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ում մեղավորությունը օրենքով կհաստատվի։

Մենք չենք լռելու։ Երկու տարի անց էլ շարունակելու ենք պայքարել մեր երեխայի եվ ճշմարտության համար։

Խնդրում եմ այս գրառումը տարածել, որպեսզի հանրությունն իմանա այս պատմության մասին և մեր ընտանիքի պայքարը չմնա լռության մեջ։

Share This