Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող երիտասարդների խումբ։ Ձեռնամարտի հնարք կիրառելով նրանք երիտասարդներից մեկի ձեռքից վերցրել են ատրճանակ՝ կանխելով հետագա զարգացումները։
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով նշված անձը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բաժնում պարզվել է, որ Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
