Գյումրիում շաուրմայի կետի խոհարարը, ըստ ականատեսների, դաժանաբար ծեծել է շան ձագին

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՈՒՐՄԱՅԻ ԿԵՏԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԾԵԾԵԼ Է ԱՆՕԳՆԱԿԱՆ ՇԱՆ ՁԱԳԻՆ

Գյումրիի 8-րդ թաղամասի մոտ գտնվող շաուրմայի պատրաստման օբյեկտում արտառոց դեպք է տեղի ունեցել։

 

Ականատեսների փոխանցմամբ՝ սննդի օբյեկտի խոհարարը դաժանորեն ծեծել է անօգնական շան ձագին։ Փոքրիկ կենդանին փորձել է փախչել, սակայն աշխատակիցը թույլ չի տվել նրան հեռանալ և շարունակել է տանջել անպաշտպան ձագուկին։

 

Ակնկալում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը տվյալ դեպքին՝ դեպքի հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու նպատակով։

Share This