917 մլրդ դոլար ու «պալատ»՝ ֆուրգոնում․ Իլոն Մասկի նոր «շքեղ» կյանքը

Աշխարհի ամենահարուստ մարդը ապրում է ֆուրգոնում

 

917 մլրդ դոլար կարողությամբ Իլոն Մասկն այս պահին ապրում է… Airstream ալյումինե ֆուրգոնում, որը կայանված է Մեմֆիսում, ուղիղ xAI-ի Colossus սուպերհամակարգչի կողքին։ All-In փոդքասթում նա կատակով այն անվանել է իր նոր «պալատը»։

 

SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը նշել է, որ սա Մասկի սովորական վարքն է. նոր, հետաքրքրող նախագծերի ժամանակ նա հաճախ նախընտրում է լինել հենց տեղում, նույնիսկ եթե դա նշանակում է քնել գործարանի հատակին կամ ֆուրգոնում։🫣

 

Նման դեպքեր անցյալում էլ են եղել՝ Twitter գնելուց հետո աշխատել-քնել է գրասենյակի բազմոցին, Tesla-ի «production hell» շրջանում՝ հատակին։

 

Հիմա, երբ xAI-ը Մեմֆիսում կառուցում է արդեն չորրորդ տվյալների կենտրոնը, Մասկը կրկին ընտրել է լինել հնարավորինս մոտ գործընթացին։

 

 

Share This