ԿԲ նախագահ․ ռուսական գազի թանկացումը Հայաստանի համար «ապոկալիպտիկ սցենար» է

Եթե ​​Ռուսաստանը բարձրացնի գազի գինը Հայաստանի համար, դա կլինի «ապոկալիպտիկ սցենար». ԿԲ նախագահ

 

Եթե ​​Ռուսաստանը բարձրացնի գազի գինը Հայաստանի համար, դա կլինի «ապոկալիպտիկ սցենար». լրագրողներին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է երկու հետևանք ունենալ Հայաստանի տնտեսության համար՝ կամ կհանգեցնի ընդհանուր գնաճի, կամ կառաջացնի տնտեսական անկում։

 

Գալստյանը նշել է, որ եթե ռուսական գազի գինը բարձրանա, կկիրառվի ոչ թե A կամ B պլանը, այլ X պլանը, և Կենտրոնական բանկի արձագանքը դրան պետք է լինի ոչ ավանդական։

Share This