Սեպտեմբերի 19-ին Խաչիկում կանցկացվի Գաթայի փառատոնը
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը։
«Գաթայի փառատոնն այնքան սիրված ու սպասված է դարձել, որ շատ միջազգային զբոսաշրջիկներ, Հայաստանում լինելով, անպայման մասնակցում են, ռուս զբոսաշրջիկներից մեծ արձագանք ունենք, ակտիվ են նաև տուրիստական ընկերությունները՝ կազմակերպելով տուրեր Խաչիկ գյուղ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։
Ժամը 12։00-ին գաթայի օրհնության կարգով կտրվի փառատոնի պաշտոնական մեկնարկը։
