Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել
Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել՝ բացելով Ազգերի թատրոնում անցկացվող ամենամյա Կորշի մրցանակաբաշխություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մաեստրոյի հաջորդ ելույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ նրա ծննդյան օրը։ Սպիվակովը Երաժշտության տանը ելույթ է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխի հետ։ Համերգը նախատեսված էր հունիսի 21-ին, սակայն հետաձգվել էր մաեստրոյի անսպասելի հիվանդության պատճառով։
