Իր սխալը չընդունող մարդը վերջում փորձում է մեղավոր դարձնել քեզ
Շատ ուշադիր եղիր, երբ ուզում ես օգնել մեկին, ով արդարանալու սովորություն ունի: Որովհետև եթե արդարանում է, նշանանակում է՝ շատ եսասեր է: Ուստի, երբեմն պատահում է հետևյալը. դու ասում ես, որ իր արածը ճիշտ չէ, իսկ նա, փայփայելով իր եսը և ապացուցելով, որ սխալը հենց դու ես, սկսում է ավելի շատ ստել և շարունակ իրեն արդարացնել: Այդ կերպ, չնայած ուզում էիր ապացուցել իր սխալը, պատճառ ես դառնում, որ նա ավելի եսասեր ու ստախոս դառնա: Այն պահից սկսած, երբ կտեսնես, որ շարունակում է արդարանալ, կարիք չկա՝ նրան ոչինչ ապացուցել: Աղոթի՛ր, որպեսզի Աստված լուսավորի նրա միտքը:
Սբ. Պաիսիոս Աթոսացի
Հատված «Հոգևոր պայքար» գրքից, Երևան 2017, էջ՝ 80:
