Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։
