Փաստաբան և ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ ձերբակալվել են․ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի:

Ի պատասխան Ambion.news-ի հարցման՝ կոմիտեից հայտնեցին, որ տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:

«Վերջիններս ձերբակալվել են», – ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հայտնել էին վերջիններս անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման գործով։

Share This