Կյանքից հեռացել է «Արմավիրցի պապիկի» որդին՝ Հակոբ Սարգսյանը
Ցավալի տեղեկություն․ 59 տարեկան հասակում, 8-րդ հիվանդանոցում մահացել է Հակոբ Սարգսյանը՝ «Արմավիրցի պապիկի» որդին։
Հակոբ Սարգսյանը վերջին օրերին բուժում էր ստանում հիվանդանոցում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ամբիոն Նյուզը ցավակցում է Հակոբ Սարգսյանի հորը , Համլետ պապիկին ՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին։
