Հայկ Սարգսյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել․ ի՞նչ կապ ունի ապօրինի պետհամարանիշը
ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ
Այն Քննչական կոմիտեիցին ուղարկել է ՆԳՆ-ն, հայտնում է Ambion.news-ը աղբյուրները։ Նշվում է, որ վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավի հարաբերությունները լարվել են վերջին ժամանակներում։ Հարցազրույցներից մեկում Սարգսյանը խոսել է դրա մասին, ինչը Փաշինյանը երեկ անվանել է «անազնիվ քայլ»։ «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում Հայկ Սարգսյանի հարաբերությունները հատկապես լարվեցին Ալեն Սիմոնյանի հետ։
