Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվել է, որ մահացածը՝ ըստ նախնական տեղեկությունների կամրջից նետվելով ինքնասպանություն գործած, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Յասեր Ջ.-ն է։

Share This