Սեպտեմբերի 1-ը՝ նոր գիտելիքների ու նոր հնարավորությունների սկիզբ․ Եվրոպական դպրոցի միջոցառումը Դավիթ Անհաղթի այգում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգում, այսօր տոնական տրամադրություն էր։ Այստեղ անցկացվեց Եվրոպական դպրոցի՝ Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառումը։

Տոնական միջոցառմանը ներկա էին դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողները և հյուրեր։ Օրը առանձնահատուկ էր հատկապես առաջին դասարանցիների համար, որոնց համար դպրոցական կյանքի մեկնարկը դարձավ նոր ու կարևոր ճանապարհի սկիզբ։

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորական խոսքեր, աշակերտները ներկայացրին երաժշտական և գեղարվեստական կատարումներ։ Տոնական մթնոլորտին միախառնվել էին երեխաների ժպիտներն ու նոր ուսումնական տարվա սպասումը։

Սեպտեմբերի 1-ը պարզապես օրացուցային ամսաթիվ չէ, այն նոր նպատակների, գիտելիքի, ընկերության և ինքնակրթության ճանապարհի մեկնարկն է։ Իսկ կրթությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է երկրի ապագան։

Եվրոպական դպրոցի տոնական միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց՝ դպրոցը միայն գիտելիք ստանալու վայր չէ, այլ միջավայր, որտեղ ձևավորվում են անհատականությունը, արժեքները և ապագայի հանդեպ պատասխանատվությունը։

Քանաքեռ-Զեյթուն | Դավիթ Անհաղթի զբոսայգի

«Ամբիոն Նյուզ»

Լրագրող՝ Իզաբելլա Պապյան

Share This