ՇՊՀ գիտական խորհուրդը ամփոփեց 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքները
Շիրակի պեական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ գիտական խորհրդի՝ 2025-
2026 ուսումնական տարվա ամփոփիչ նիստը: Գիտխորհրդի նախագահը՝ ռեկտոր Ե. Սերոբյանը,
ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը հաստատվեց միաձայն:
Օրակարգային հարցերն առնչվում էին համալսարանի գործունեության հիմնական՝
ուսումնական գործընթացի, գիտահետազոտական գործունեության և սոցիալական
պատասխանատվության ու հասարակությանը մատուցվող ծառայությունների ոլորտներում 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված
դիտարկումներին, առաջարկություններին: Վերջիններս, ըստ բուհում գործող համապատասխան
նորմատիվային փաստաթղթի, նախապես տեղադրվել էին պաշտոնական կայքէջի «Նախագծերի
քննարկում» պատուհանում:
Աշխատանքային քննարկումից հետո գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ներկայացված
բոլոր առաջարկությունները:
