Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը

«Բարսելոնա» և «Ռեալ Սոսյեդադ» պաշտոնապես հայտարարել են պաշտպան Էկտոր Ֆորտի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։ Կատալոնական ակադեմիայի սանը կմրցի Իսպանիայի առաջնությունում՝ տեղափոխվելով Սան Սեբաստիանը ներկայացնող թիմ։

Գործարքի պայմաններով «Բարսելոնան» պահպանել է հետգնման առաջնահերթ իրավունքը, ինչպես նաև ֆիքսված տոկոս՝ հետագա հնարավոր վաճառքից։

Նախորդ մրցաշրջանը երիտասարդ պաշտպանը վարձակալությամբ անցկացրել է «Էլչեում»՝ Լա լիգայում խաղալով 14 հանդիպում և դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Share This