Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ. Փյունիկ)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ստուգմամբ արձանագրվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտում. խոհանոցի պատերը հարթ մակերես չեն ունեցել, չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտորեն ախտահանել։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Share This