Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամբիոն Նյուզի տեղեկություններով՝ այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Տեղեկությունը հրապարակվում է այն ֆոնին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում իրականացվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կոմիտեից, մասնավորապես, հայտնել են, որ գործողությունների թվում են նաև Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում իրականացվող խուզարկությունները։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է Ռոբերտ Քոչարյանը գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեում և ինչ գործողություններ են իրականացվում նրա նկատմամբ։
Ամբիոն Նյուզը կհետևի զարգացումներին և պաշտոնական նոր տեղեկությունների դեպքում կտեղեկացնի ընթերցողներին։
