Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասի

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների օդային տարածքում ռուսական ՀՕՊ միջոցները խոցել ու ոչնչացրել են ուկրաինական 328 անօդաչու թռչող սարք։ Սա նշված է գերատեսչության ամփոփագրում։

«Անցած գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 22-ի Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև օգոստոսի 23-ի 08:00-ն, հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 328 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,— ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում ՀՕՊ-ը ոչնչացրել է 26 «Ֆլամինգո» հրթիռ և 8477 անօդաչու թռչող սարք։

Share This