Սկանդալային դեպք «Այբ» դպրոցում. ինչու՞ է մերժվել դիմորդի ընդունելությունը

Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նախորդ ամիս քաղաքացիներից մեկը փորձել է իր երեխային տանել «Այբ» դպրոց։ Այն, ինչ մեր աղբյուրին պատմել են երեխայի ծնողները, բավականին ուշագրավ է։ Ընդունող հանձնաժողովը ծնողներին հարցրել է, թե ինչպես են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին և արդյոք դեմ կլինեն, եթե դասարանում նման երեխաներ կամ ուսուցիչներ լինեն։ Ծնողները, խիստ վրդովվելով նման հարցադրումից, բացահայտ նշել են, որ իրենք չեն ընդունում այդ ամենը, ինչից հետո նրանց երեխային պարզապես հրաժարվել են ընդունել դպրոց։

Հիշեցնենք, որ տարբեր տարիներին այդ դպրոցում են սովորել ԿԳՆ նախկին նախարար Արմեն Աշոտյանի, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Փախչանյանի և հայտնի մեդիապրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի երեխաները, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության մի շարք պաշտոնյաների երեխաները։ Ժամանակին քննարկվել էր նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի թոռան՝ դպրոց ընդունվելու փորձը։

Արամ Դավթյան

Share This