«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր ողբերգական դեպք է արձանագրվել. 16:00-ից հետո մահացել է նորածին տղա երեխա:
«Ambion.news»-ի փոխանցմամբ՝ երեխան ծնվել էր այսօր առավոտյան, և նախածննդյան հետազոտությունների, ինչպես նաև ծննդաբերությունից անմիջապես հետո բժիշկները որևէ առողջական խնդիր կամ շեղում չէին հայտնաբերել: Դեպքից հետո հարազատներին ժամեր շարունակ որևէ հստակ տեղեկատվություն չի փոխանցվել տեղի ունեցածի պատճառների մասին:
Միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Ամբիոն Նյուզ»-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի հետ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեխայի մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ:
