Երևանի մետրոպոլիտենը կընդլայնվի․ նախատեսվում է կառուցել 2 նոր կայարան և ձեռք բերել առնվազն 250 էլեկտրաբուս
Երևանի մետրոպոլիտենի ցանցը նախատեսվում է ընդլայնել 2 նոր կայարանով․ դրանցից մեկը կլինի «Աջափնյակ»-ը, մյուսը՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև՝ վերգետնյա հատվածում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրից։ Ծրագրով նաև նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում։ Կառավարությունը մտադիր է զարգացնել նաև վերգետնյա կանաչ տրանսպորտը՝ փուլ առ փուլ անցնելով էլեկտրական շարժակազմի։ Առաջին փուլում նախատեսվում է ձեռք բերել առնվազն 250 նոր էլեկտրաբուս։ Ծրագրով նախատեսվում է նաև ստեղծել առանձնացված երթուղային միջանցքներ և կառուցել 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածք։
