Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, մասնավորի աջակցությամբ, պաշտոնապես բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Նախաձեռնության նպատակն է Մատենադարանի հարուստ ձեռագրական և մշակութային ժառանգությունը ներկայացնել նոր ձևաչափերով՝ այն հասանելի և ճանաչելի դարձնելով մշակութային ինքնատիպ արտադրանքի միջոցով։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/203
