Ճայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայան

Ուստ-Կամենոգորսկից Նովոսիբիրսկ ուղևորվող Embraer 170-ը թռիչքի պահին ճայ է հայտնվել ինքնաթիռի ձախ շարժիչում, և օդանավը հարկադրաբար վերադարձել է մեկնման օդանավակայան։ Ռուսական աղբյուրների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել օդանավի թռիչքուղուց պոկվելու պահին։

Օդանավում սկսվեցին ուժեղ ցնցումներ ու թրթռումներ, ուղևորները սկզբում չհասկացան կատարվածը։ Ինքնաթիռում եղել է 79 ուղևոր, անձնակազմը դադարեցրել է դեպի Նովոսիբիրսկ թռիչքը և ապահով վերադարձել Ուստ-Կամենոգորսկ։

Զննությամբ արձանագրվել է շարժիչի օդափոխիչի չորս թիակի վնասում, ինքնաթիռը ժամանակավորապես հանվել է շահագործումից։ Ուղղությունը սպասարկում է ավիաընկերությունը Embraer 170-ներով, չվերթը հետաձգվել է շուրջ ութ ժամ։

Share This