Աղասի Խանջյան․ ղեկավար, թե՞ խորհրդային բռնաճնշումների զոհ

1930-ականների Հայաստան. ժամանակաշրջան, երբ երկիրը փոխակերպվում էր, իսկ ղեկին Աղասի Խանջյանն էր։ Նրա օրոք կառուցվեցին գործարաններ, զարգացան գիտությունն ու մշակույթը։ Բայց Խանջյանը միայն պաշտոնյա չէր. նա հայ մտավորականության պաշտպանն էր՝ Չարենցի, Բակունցի, Սարյանի հենարանը։

 

Սակայն նրա ազգային կեցվածքն ու անկախ մտածելակերպը դուր չէին գալիս Մոսկվային և Անդրկովկասի ղեկավարությանը։ 1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում՝ Լավրենտի Բերիայի աշխատասենյակում, Խանջյանի կյանքն ընդհատվեց։

 

Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն էր։ Սակայն պատմությունը վաղուց է հուշում՝ դա սպանություն էր՝ Բերիայի հետ վիճաբանության արդյունքում։ Խանջյանի մահով Հայաստանում սկսվեցին սարսափելի բռնաճնշումներ, որոնք խլեցին մեր լավագույն մտավորականների կյանքը։ Միայն 1956 թվականին նրա անունն արդարացվեց։

 

Ո՞վ էր իրականում Աղասի Խանջյանը՝ ղեկավար, թե՞ զոհ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում և հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ բացահայտելու համար պատմության թաքնված էջերը։

Share This